Արցախում բերքը նախորդ տարվա համեմատ քիչ է
Հունիսի 27-ի դրությամբ Արցախի Հանարապետությունում այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 67 հազար 762 հա ցանքատարածություններից հնձվել է 49 հազար 97 հա-ն։
Նման տվյալներ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը։ Նրա խոսքով, համախառը բերքը կազմել է 84 հազար 307 տ: Միջին բերքատվությունը մեկ հա-ից կազմել է 17,2 ց:
Վ. Ավետիսյանի խոսքով՝ հնձվել է 20 հազար 279 հա ցորեն և 28 հազար 818 հա գարի: Ցորենի համախառը բերքը կազմել է 36 հազար 578 տ, իսկ գարունը՝ 47 հազար 779 տ: Ցորենի միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 18 ց, իսկ գարունը՝ 16,6 ց:
Ըստ փոխնախարարի՝ բերքահավաքի աշխատանքներին ներգրաված է 206 կոմբայն:
Խոսելով ստացած արդյունքներից՝ Վ. Ավետիսյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշները ցածր են, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են: