Թեհմինա Վարդանյան. Աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ հետքայլ է
«Երբ Հայկ Մարությանը ստանձնեց իր լիազորությունները, խոստացավ, որ աղբի հարցը առավելագույնը երկու ամսվա ընթացքում կլուծվի։ 9 ամիս է անցել, բայց որևէ դրական տեղաշարժ չկա, հետքայլ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը։
Նա նշեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին, եթե այսպես շարունակվի, սանիտարահիգիենիկ իրավիճակն ավելի է վատանալու, ավելի վտանգավոր է դառնալու։
Թ. Վարդանյանի խոսքով, քաղաքապետի լիազորություններրը ստանձնելու օրը Հայկ Մարությանն ասել է, որ տրանսպորտի խնդիրը կլուծվի երկու տարում. «9 ամիս է անցել, դեռ սպասում ենք երկու տարվա մեկնարկին»։
Ասուլիսին ներկա ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ Երևանի տրանսպորտի խնդրի լուծման ուղղությամբ 9 ամսում ընդամենը մեկ քննարկում են ունեցել, որի ընթացքում խոսվել է նախկին քաղաքային իշխանության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթի մասին։
«Այսինքն 7 ամիս ուսումնասիրում են, թե նախկիններն ինչ ծրագիր էին արդեն բերել, ինչ էին ուզում իրականացնել։ Վստահ եմ, որ այդ ծրագրի մասով վստահություն չի եղել, բայց յոթ ամիս քննարկել -քննարկել են, տեսել են, որ այնքան էլ վատը չէ, եկեք սա էլ անենք։ Յոթ ամիս կորցրեցին, մեկ քննարկում ունեցանք տրանսպորտի վերաբերյալ, արդյունքը չիմացանք՝ հիմա սկսելո՞ւ ենք համագործակցությունն այդ ընկերության հետ, թե՞ ոչ»,- ասաց նա։
Ռ. Առաքելյանի խոսքով, մամուլից ընդդիմադիր խմբակցություններն իմանում են, որ քաղաքային իշխանությունը դիմել է կառավարությանն այս հարցով աջակցություն ստանալու համար, սակայն չեն հասկանում, թե որտեղից պետք է անհրաժեշտ գումարը ձեռք բերեն։ Նրա ենթադրությամբ, նոր վարկեր, պարտքեր։
Ասուլիսին ներկա «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ Երևանում աղբահանության խնդրի պատճառն այն է, որ կառարումը հանձնված է մեկ մասնավոր ընկերության, այդպիսով կանխվածության մեջ են ընկել այդ մեկ ընկերությունից։ Նա նշեց, որ եթե հիմա խզեն պայմանագիրն այդ ընկերության հետ, աղբը հավաքող այլ ընկեչություն չկա։ «Իմ քայլի» անդամն ասաց, որ հիմա համայնքն ունի 5 մեքենա, առաջիկայում կհամալրվի 34 մեքեանով։
«Տվյալ պահին պայմանագիրը «Սանիթեքի» հետ չենք խզում, ինքներս ձևավորում ենք մեր պարկը։ Եթե տեսնենք, որ «Սանիթեքը» չի կարողանում իր աշխատանքները բարելավել, կարծում եմ, որ անխուսափելի են բանակցությունները, որպեսզի երկրորդ օպերատորը դառնա քաղաքային իշխանությունը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չենք սպասելու «Սանիթեքին», մենք ևս բերելու ենք աղբամաններ. Մարության
- «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները
- Քաղաքապետարան. «Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան