«Ժողովուրդ». Դավիթ Ադյանը առնչություն չի՞ ունեցել այդ գործի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով կալանավորվել էր Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որը հետագայում ազատ էր արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Սամվել Ադյանի եղբոր` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե երբևիցե չի հրավիրվել հարցաքննության և երբևիցե առնչություն չի ունեցել այդ գործի հետ: Դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, իր եղբայրն ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց, ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր, Դավիթ Ադյանը նշեց. «Ես չեմ կարծում: Չեմ կարող մեկնաբանել` նման բան կա, թե չկա: Ես կարծում եմ` նման բան չի կարող լինել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա