Կարավաջոյի նկարը հանել են աճուրդից հանուն մասնավոր գործարքի
Ֆրանսիական Labarbe աճուրդային տունը վաճառքից հանել է «Յուդիֆ և Օլոֆերն» կտավը, որի հեղինակը համարվում է 16-17-րդ դարերի իտալացի նկարիչ Կարավաջոն, որպեսզի ուղիղ վաճառեն մասնավոր կոլեկցիոների։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, վաճառքը կայանալու է վաղը Տուլուզում։ Նկարի նախնական գինը պետք է լիներ 30 միլիոն եվրո, բայց, մասնագետների կարծիքով, այն կարող էր վաճառվել 130-150 միլիոն եվրո։ Նկարի նոր սեփականատիրոջ անունը և գործարքի գինը չի բացահայտվում։
«Յուդիֆ և Օլոֆերն» նկարը պատահաբար հայտնաբերվել է Տուլուզի մոտ գտնվող տներից մեկի ձեղնահարկից, երբ սեփականատերը սկսել է վերանորոգել տանիքը։ Փորձագետերը հայտարարել են, որ մեծ է հավանականությունը, որ այն պատկանում է հայտնի նկարչի վրձնին։ Համարվում է, որ Կարավաջոն այն նկարել է Հռոմում 1604-1605 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան