Մադոննան նոր տեսահոլովակում կոչ է անում արգելել զենքի ազատ վաճառքը
Ամերիկացի երգչուհի Մադոննան թողարկել է նոր տեսահոլովակ՝ God Control։ Ստեղծագործությունն ընդգրկված է Madame X ալբոմում, որը ներկայացվել է հունիսի 14-ին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, երգում Մադոննան կոչ է անում արգելել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքը։
Տեսահոլովակի վերջում Մադոնան կոչ է անում աջակցել հասարակական և քաղաքական կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս զենքի ձեռք բերման օրենքները խստացնելու ուղղությամբ։
«Որևէ մեկն անվտանգ չէ։ Վերահսկողություն զենքի վրա։ Հիմա»,- ասում է Մադոննան տեսահոլովակում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան