Մերկելն այսօր էլ է ցնցվել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր իր երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ կրկին ցնցումների մեջ է ընկել։ Տեսանյութը հրապարակել է գերմանական Bild պարբերականը։
Գերմանիայի առաջնորդի ցնցումների մասին հրապարակայնացվեց հունիսի 18-ին, երբ Մերկելը հանդիպել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկու հետ։ Այդ ժամանակ ցնցումներն ավելի երկարատև ու ավելի ուժգին էին։
Կանցլերը հայտարարել էր, որ տեղի ունեցածը ջրազրկման հետևանք է եղել։ Այս անգամ ցնցվող կանցլերին մի բաժակ ջուր առաջարկեցին, սակայն վերջինը հրաժարվեց խմել։
Տեսանյութը՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին