Մինսկ-2019. Վլադիմիր Ալավերդյանը զբաղեցրեց 21-րդ տեղը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկավ թիավարող Վլադիմիր Ալավերդյանը:
Բայդարկա 5000 մետր մրցաձևի եզրափակիչին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։Ալավերդյանը գրանցեց 25:36.645 արդյունքը և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։
Հունիսի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներից ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) պայքարելու է բրոնզե մեդալի համար։
Սպորտային մարմնամարզությունում պայքարի մեջ են մտել Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Բացի այդ, այսօր պայքարի դուրս կգա հեծանվոր Էդգար Ստեփանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան