Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրային նամակները, որոնք հասեագրված են Կլոդ Մեսսիա անունով աղջկան, հունիսի 28-ին Ֆրանսիայում կայանալիք աճուրդում վաճառվելու են։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Le Figaro-ին։
Շանսոնյեն վեց տարի նամակներ է գրել 20-ամյա աղջկան, ում նա հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել։ Ազնավուրն այդ ժամանակ 34 տարեկան էր։ Նրա նամակները հիշեցնում են սիրո մասին նրա լավագույն երգերի սիրային տեքստերը։
Ընդհանուր պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր։ Բոլոր 118 էջերի արժեքը փորձագետները գնահատում են 30-40 հազար եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացել Շավիլ քաղաքում
- Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու
- Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ
- Շառլ Ազնավուրի փարիզյան առաջին բնակարանի պատին բացվել է մեծ արտիստի հուշատախտակը
- Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
- «Շառլ Ազնավուր, արտիստը և հայը»