Բրեյք-դանսն ու սերֆինգը կընդգրկվի Օլիմպիական խաղերի ծրագիր
Փարիզում 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի մրցութային ծրագիրը կլրացվի բրեյք-դանսով, ժայռամագլցումով, սքեյթբորդինգով և սերֆինգով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման որոշում են կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները Լոզանում կայացած նստաշրջանում։
Օլիմպիական մարզաձևերի քանակը մինչև 33-ի ընդլայնելը միաձայն ընդունվել է ՄՕԿ-ի անդամների կողմից։
Կազմակերպության նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ այդ սպորտաձևերը համահունչ են օլիմպիական շարժման զարգացման ծրագրին։
«Դրանք ավելի գենդերային հավասարակշռված են, ավելի քաղաքային են և թույլ են տալիս կապ պահել երիտասարդ սերնդի հետ»,- ընդգծել է Բախը։
Օլիմպիական ծրագրում այդ չորս մարզաձևերի ընդգրկման հետ կապված ՄՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի 2020 թվականի դեկտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա