Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը
Աբխազիայի Անվտանգության ծառայությունը (СГБ) ժամանակավոր սահմանափակում է սահմանել Վրաստանին սահմանը հատելու համար։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածքից սահմանափակվել է հունիսի 27-ից: Արգելվել է նաև Աբխազիայի բնակիչների ելքը Վրաստան:
Պետական անվտանգության ծառայության տվյալներով, այդ միջոցները սահմանվել են Վրաստանում տեղի ունեցող բողոքների ցույցերի պատճառով, որոնք ազդում են Աբխազիայի պետականության վրա:
«Աբխազիայի Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը մշակել եւ իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ», - հայտարարել է Պետական անվտանգության ծառայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան