Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող. Արարատ Միրզոյան
«Ես ստացել եմ այդ նամակը, և պատրաստվում եմ այն ուղղել մնացած 131 պատգամավորներին, կարծում եմ քննարկման մեծ նյութ և առիթ կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանից կողմից ուղարկված նամակի վերաբերյալ հարցին՝ ՍԴ-ում ճգնաժամի հետ կապված:
Նրա խոսքով՝ ակնհայտորեն անորոշություն կա. «Չեմ վարանի ասել նաև, ըստ ամենայնի, ճգնաժամի մասին կարելի է խոսել։ Ես ողջունում եմ, որ նամակը բոլոր մարմիններին է ուղղել և լայն քննարկման է հրավիրել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում է ՍԴ կազմավորմանը, պետք է լայն քննարկում ունենան»։
Միրզոյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ Վահե Գրիգորյանն այդ նամակը հանրայնացնի։
Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը՝ նա ասաց, որ ՍԴ դատավորը ճգնաժամի լուծման երեք տարբերակ է այդտեղ առաջարկում։
Մեկ այլ հարցի, թե արդյոք խնդիր է դրված ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանին փոխելու, նա ասաց. «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող, քանի որ որևէ մեկը, լինի ԱԺ-ն, ՀՀ նախագահը, կառավարությունը, վարչապետը կամ այս կամ այն կուսակցությունը, այդպիսի լիազորությունով օժտված չի»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. ՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը շահագրգիռ անձ է
- Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննարկմանը
- Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան