«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում»,- ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ նախագահի ընտրությունը կկայանա անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո
- Վիգեն Քոչարյանը՝ ԲԴԽ նոր անդամ
- ԲԴԽ առաքելությունը՝ ըստ Վիգեն Քոչարյանի
- ԲԴԽ-ն նոր անդամ ունի