Կարեն Տոնականյան․ Եթե կոտրվածք չունենայի, մրցակցիս շանս չէի տա
60 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում նվաճեց բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչ գոտեմարտին հայ բռնցքամարտիկը մասնակցեց ձախ ձեռքի բութ մատի կոտրվածքով և 1։4 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանովին։
Մենամարտից հետո Կարեն Տոնականյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում խոսեl 1 մենամարտի մասին և ամփոփեց Եվրոպական խաղերին մասնակցությունը․
«Փորձել էի ինձ տրամադրել, որ վնասվածքս ինձ չխանգարի, բայց ձախ ձեռքով չէի կարողանում ընդհանրապես աշխատել, քանի որ սա ուղղակի վնասվածք չէ, այլ՝ կոտրվածք։ Ինչ կարողացա, մեկ ձեռքով արեցի: Վստահ եմ, որ եթե կոտրվածք չունենայի, մրցակցիս շանս չէի տա։ Տարբերություն չեմ տեսնում 2-րդ և 3-րդ տեղերի միջեւ, միեւնույն է՝ մրցանակակիր ես դառնում, միայն չեմպիոնն է առանձնանում»,- խոսքը եզրափակեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա