Հանրակացարանից վտարված բնակիչները Եղվարդի քաղաքապետարանում են
Եղվարդի խճուղու 11 հասցեում գտնվող հանրակացարանից վտարված 30 ընտանիքները, որոնք երեխաների հետ գիշերել էին կառավարության շենքի դիմաց, մոտ մեկ ժամ առաջ հեռացել են։ Նրանց մեծ մասն այս պահին Եղվարդի քաղաքապետարանում է։
Բնակարանից զրկված քաղաքացիներից Արթուրը Panorama.am-ին ասաց, որ ինքն էլ այս պահին քաղաքապետարան է գնում՝ հասկանալու, թե ինչ խոստում են տվել այնտեղից։
«Մեզ խոսք են տվել, որ սոցիալապես անապահով ընտանիքներին թույլ կտան վերադառնալ ապրել նույն շենքում։ Եթե չապահովեն իրենց խոստումը, հետ ենք վերադառնալու կառավարության շենքի դիմաց»,-ասաց նա։
Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ քաղաքապետարանի ներկայացուցիչներից։ Ասացին՝ քաղաքապետը քննարկման է մասնակցում, փոխքաղաքապետը զանգերին չի պատասխանում, աշխատակազմի քարտուղարն էլ խնդրին չի տիրապետում։
Այս պահին քաղաքապետարանում մթնոլորտը լարված է, քաղաքացիները ներկայացնում են իրենց պահանջները։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ըստ բնակիչների, ոստիկանությունը բռնի կերպով նրանց՝ երեխաների հետ դուրս է բերել՝ հայտարարելով, որ շենքը սեփականատեր ունի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան