Մինսկ-2019․ Էդգար Ստեփանյանը սկրետչում զբաղեցրեց 16-րդ տեղը
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով Եվրոպական խաղերին մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով, հունիսի 27-ին հանդես եկավ սկրետչ մրցաձևում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Էդգարը մի քանի անգամ առաջատարի դիրքում էր, սակայն վերջին շրջաններում թուլացավ և զբաղեցրեց վերջին՝ 16-րդ տեղը։
Հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը ևս մեկ մեկնարկ ունի հունիսի 28-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Էդգար Ստեփանյանը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժշկի թույլտվությամբ ազատվեց մրցումից։