Մինսկ-2019. Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում:
Հունիսի 28-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։
Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 4:0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Սվիլեն Կոստադինովի նկատմամբ:
Բուլղարացի ըմբիշի վնասվածքի պատճառով գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ:
1/4 եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց նորվեգացի Հովարդ Յորգենսենի հետ և 6:1 հաշվով հաղթանակ տոնեց:
Այսպիսով, Ասլանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Շմագի Բոլկվաձեի հետ:
Կարապետ Չալյանի առաջին մրցակիցն Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 9:0 հաշվով:
1/4 եզրափակիչում Չալյանը գոտեմարտեց մոլդովացի Իգոր Բեսլագայի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարավ:
Կիսաեզրափակիչում Չալյանի մրցակիցը լինելու է հունգարացի Տամաշ Լյորինցը:
Արմեն Մելիքյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին: Հաջորդ գոտեմարտում թուրք ըմբիշը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին (2:5), ուստի Մելիքյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան