Նիկիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է
Խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 92-ամյա Սիմոնյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ուր նա տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով։
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են բազերի անբավարարություն կամ արտրի համակարգում արյան շրջանառության նվազում։ Բժիշկները հիվանդության պատճառները չեն նշում։ Հիվանդությունը կարող է սպառնալ կյանքին, եթե չբուժվի։
Նիկիտա Սիմանյանը «Սպարտակի» կազմում 160 գոլի հեղինակ է։ Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում անցկացրել է 285 հանդիպում, դարձել 145 գնդակի հեղինակ։ ԽՍՀՄ չեմպիոն է (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1952, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1953, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1956, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1958)։ ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող է։