Ռուսաց լեզվի միասնականից 20 միավոր է հավաքել ընդամենը մեկ հոգի
«Ռուսաց լեզու» առարկայի պետական միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են։ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ առարկայի քննությանը մասնակցել է 401 հոգի։
Միջին միավորը կազմել է 11,3։ Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 75 (մասնակիցների 18,7%-ը) ։
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 19 (մասնակիցների 4,7%-ը), այդ թվում՝ 20 միավոր հավաքել է 1 դիմորդ։
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից
- 323 շրջանավարտ-դիմորդ այսօր քննություն է հանձնում ռուսաց լեզվից
- «Մաթեմատիկա»-ի միասնականից 20 միավոր է հավաքել 30 հոգի
- Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել
- Դիմորդներն այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից
- «Հայոց լեզվի և հայ գրականության» միասնականից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան