Ցուցարարները սպառնացին՝ կիրակի Փաշինյանի տուն կգնան
Ավտոմեքենա ներկրողները պնդում են, որ բազմաթիվ ապօրինությունների են ականատես լինում։ Նրանք այսօր կառավարության շենքի դիմաց հրավիրած բողոքի ակցիայի ժամանակ թվարկեցին մի քանիսը՝ վարչապետ Փաշինյանից հեռակա պահանջելով լուծում տալ խնդիրներին։
«Պարոն վարչապետ, Դուք կամ փոխնախարարի, փոխվարչապետի մակարդակով եթե այս հարցը չքննարկեք, կիրակի օրը Ձեր տուն ենք գալիս, գալու ենք Ձեր նստավայար, ամբողջ ավտոշուկայով»,-ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նա հայտարարեց, չեն եկել բողոքելու փող չունենալուց, հարկ վճարելուց, ուզում են աշխատել, հարկ վճարել, բայց պայմաններ չկան։
«Մի տարի է՝ ասում ենք, պայմաններ ապահովեք, Երևանում քննական բաժանմունք բացեք, մաքսակետ բացեք։ Շաբաթ-կիրակի թող աշխատեն, ոնց են Վրաստանում անում, հիմա հերթեր են գոյանում քննական մարմիններում, մարդիկ էլ հերթի տեղը 18 հազար դրամով վաճառում են, ԱԱԾ-ն էլ գալիս ասֆալտին է փռում։ Ասում են՝ տարածք չկա։ Եկեք Ձեզ 1000 դոլարով ամիսը տարածք տամ, կամ էլ Հաստոցների գործարանը, ավտոշուկային կից գործարան է»,-բարկացավ Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում են ապօրինություններին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, դրանք սկսում են Բագրատաշենի անցակետից, շարունակվում գների սահմանումից մինչև հաշվառում: Նա առաջարկում է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը զբաղվեն խնդրով։
«Ոչ թե փռեն պոլին, այլ գործընթաց սկսեն, կարգավորեն, որովհետև մեզ դա պետք է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոներկրողներին կառավարությունում քննարկված որոշումը չի բավարարում
- Ավտոներկրողները բողոքում են
- Ավտոներկրումը պետք է բերվի հարկային դաշտ. Տիգրան Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան