Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես՝ Ճապոնիայում
Հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կբացվի 2018-ին կյանքից հեռացած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։
Այն կգործի Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում։
Ճապոնիայի Կիոտո քաղաքից հետո ցուցահանդեսը սեպտեմբերի վերջին կբացվի նաև ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և հասանելի կլինի աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ժամանած զբոսաշրջիկների համար։
2020 թվականի հունվարին Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Թուրքիայի դեսպանատանը։
Հայ լուսանկարչի ցուցահանդեսն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Փարիզում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան