Beeline-ը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել են համագործակցության մասին
Beeline-ը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարեցին համագործակցության մասին. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Տվյալագիտության ամառային դպրոց (Data Science Summer School):
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով: Ամառային դպրոցում դասավանդելու են հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետներ:
ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանն ընդգծեց ոլորտի զարգացման կարևորությունը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում»:
«Մեր ընկերությունը հնարավորինս աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և մեր կարծիքով, դա անելու ամենա հեռանկարային տարբերակը երիտասարդությանը կրթելն է: Համոզված եմ, որ այս ամառային դպրոցի մասնակիցները կկարողանան հետագայում ոչ միայն արժանավայել աշխատանք գտնել, այլև իրենց երկիրը առաջ կմղեն տեխնոլոգիաների ոլորտում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նախագծի մեկ այլ գործընկեր Webb Fontaine գործառնությունների ղեկավար Սերոբ Սերոբը ներկայացրեց տվյալագիտության հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև կիրառման ոլորտները:
Դասընթացները անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները և ստանալու են տվյալագիտության արդիական այլ գիտելիքներ: Ծրագիրը նախատեսված է ՏՏ ոլորտի աշխատակիցների և ուսանողների համար:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին
- Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
- Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար
- Beeline-ն երկարացրել է ինտերնետի մնացորդը հաջորդ ամսվան փոխանցելու ակցիան
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները
- Beeline-ը 033 կոդով հեռախոսահամար կնվիրի Samsung սմարթֆոններ գնողներին
- Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
- Beeline-ում ամսվա վերջին ուրբաթ օրը նվիրվեց երեխաների պաշտպանության օրվան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին