Ֆրանսիան արգելում է ոչնչացնել չվաճառված ապրանքները
Ֆրանսիայի վարչապետի նոր որոշմամբ արգելվում է ոչնչացնել հետ վերադարձված կամ չվաճառված ապրանքները՝ պարտադրելով վերջիններիս վերամշակումն ու վերօգտագործումը։ Այս որոշումը մեծապես կազդի շքեղ բրենդների ապրանքների ու Amazon-ի վրա։ Այս մասին գրում է France 24-ը։
Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հունիսի 4-ին ասել էր, որ ոչ-սննդային ապրանքների ոչնչացման արգելքը՝ հագուստ, էլեկտրական սարքեր, հիգիենիկ պարագաներ ու կոսմետիկա, ուժի մեջ կմտնի 4 տարվա ընթացքում։
Վարչապետի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայում ամեն տարի 650 միլիոն եվրոյի արժողության նոր սպառողական ապրանքներ են ոչնչացվում, ինչը 5 անգամ ավելի շատ է, քան նույն ապրանքների նվիրատվությունները։
Այս նախաձեռնությունը կառավարությունը քննարկելու է հուլիսին, որը կսկսվի իրականացվել 2012-ից 2013թթ․-ներին։
Հաճախ շքեղ դասի բրենդները նախընտրում են այրել իրենց չվաճառված ապրանքները, որպեսզի խուսափեն դրանք էժան վաճառելուց։ Բրիտանական Burberry-ն նախորդ տարի խոստովանեց, որ այրում է չվաճառված հագուստները, աքսեսուարներն ու օծանելիքը՝ մոտ 35մլն դոլար ամեն տարի, որպեսզի ապրանքները մատչելի չվաճառվեն, որպեսզի պահպանվի լյուքս ու էքսկլյուզիվ բրենդը։