Grand Chess Tour. Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել
Հունիսի 26-ին Զագրեբում մեկնարկել է Grand Chess Tour-ի հերթական փուլը, որին մասնակցում են 12 գրոսմայստերներ:
2-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Հաշտությունը գրանցվեց 55-րդ քայլում:
2 տուրից հետո Լևոնը վաստակել է 1 միավոր: 3-րդ տուրում հայ շախմատիստը սևերով խաղալու է Վիշվանաթան Անանդի հետ:
Միանձնյա առաջարը Յան Նեպոմնյաշչին է, ով իր հաշվին գրանցել է 2 հաղթանակ: 1.5-ական միավորներ ունեն Մագնուս Կառլսենը և Ուեսլի Սոն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան