Մինսկ-2019. Օր 8-րդ
Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 8-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ, բռնցքամարտ և հեծանվասպորտ մարզաձևերում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12։20-ին։
Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81կգ)։ Կիսաեզրափակիչ մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։30-ին։
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Point race մրցաձեւում կմեկնարկի Երևանի ժամանակով 21։35-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան