Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը` հունիսի 27-ին, պայքարի էին դուրս ելել սպորտային մարմնամարզիկները։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։
Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցել է 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։
Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցել է 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկել այս վարժությունների եզրափակիչ։
Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը գրանցել է 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400։
Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, ուստի Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։
Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափեր վարժությունում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019. Վլադիմիր Ալավերդյանը զբաղեցրեց 21-րդ տեղը
- Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար
- Մինսկ-2019․ Օր 7-րդ
- Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ
- Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում
- Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլը
- Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան