Արա Ղազարյան. ՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը շահագրգիռ անձ է
«Իրավաբանորեն այս որոշման մեջ որևէ զարմանալի բան չկա, որովհետեւ Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, բնականաբար շահագրգիռ անձ է եև ունի շահերի բախում, վստահ եմ՝ ինքն էլ դա գիտակցում է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը։
Հիշեցնենք, որ Սահմանդրական դատարանի աշխատակարգային որոշման համաձայն, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյնանը չի կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը Սահմանադրական դատարանում, քանի որ, ինչպես նշվում է հիմնավորման մեջ, նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում:
Ըստ Արա Ղազարյանի՝ սա բխում է նաև փաստաբանների վարքագծի կանոնակարգից. «Եթե նայենք Փաստաբանների վարքագծի կանոնակարգին, ապա նման նորմեր կան. եթե անձը ունի շահերի բախում, ապա վարույթին չպետք է մասնակցի»։
Փաստաբանը կարծում է, որ նույն սկզբունքով նա չպետք է մասնակցի նաև Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի քննարկմանը ՍԴ-ում, եթե պարզ դառնա, որ այդ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. «Եթե շահարգիռ անձ է, և կանխակալ կարծիք ունի կամ արդեն հայտնել է իր կարծքը, ապա այո, դրան եւս չպետք է մասնակցի»։
Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ծավալված քննարկումներին, փաստաբանն այդտեղ խնդիր չի տեսնում. «Ես երբեք չեմ համարել, որ ՍԴ-ի շուրջ խնդիր է գոյացել, այսինքն՝ խնդիր չկա, որ ես ելքը տեսնեմ, նոր Սահմանադրությամբ այդ խնդիրը հստակորեն կանոնակարգված է, և 213-րդ հոդվածով նշված է, որ դատավորները, ովքեր ընտրվել են դեռ նախկին Սահմանադրությամբ, շարունակելու են պաշտոնավարել մինչ օրենքով սահմանված ժամկետի ավարտը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան