ԿԽՄԿ-ն գործել է որպես չեզոք միջնորդ
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի երկու քաղաքացի հայրենարդձվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։
ԿԽՄԿ երևանյան գրասենյակից մանրամասնում են, որ գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Ադրբեջանի քաղաքացին հատել էր միջազգային սահմանը դեպի Հայաստան ս.թ. մարտի 16-ին, և Հայաստանի քաղաքացին հատել էր միաջազգային սահմանը դեպի Ադրբեջան 2017թ․ հունիսի 20-ին։
ԿԽՄԿ-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին հայրենադարձումն իրականացնելու հարցում։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են անձանց Հայաստանում և Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում, ինչպես նաև հայրենադարձման նախօրեին՝ նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու նպատակով։
Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ
- ԱԳՆ. Էլվին Արիֆ Օղլուն վերադարձվել է Ադրբեջանին, Զավեն Կարապետյանը՝ Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա