Վրաստանի ՆԳ նախարարն ասել է՝ մինչև երբ կմնա պաշտոնին
Թբիլիսիում Վրաստանի ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով երթը երեկ ավարտվել է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին պատկանող բիզնես կենտրոնի մոտ։
«Գրուզիա-օնլայն»-ը գրում է, որ երթի մասնակից մի քանի հարյուր Իվանիշվիլիին դեղին քարտ են ցույց տվել։
Ավելի վաղ նրանք խորհրդարանի շենքի մոտ դիտել են ՆԳ նախարար Գեորգի Գախարիի հարցազրույցը։ Ակցիայի մասնակիցները կարծում էին, որ նա հայտարարելու է իր հրաժարականի մասին, սակայն նման բան տեղի չի ունեցել, ինչին հետևել են սուլոցներն ու աղմուկը։
«Մենք այստեղից որևէ տեղ չենք գնա, քանի դեռ Գախարիան հրաժարական չի տվել»-լրագրողներին ասել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին։
ՆԳ նախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ իր պաշտոնին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հունիսի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների քննությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կիկաբիձեն խոստացել է Վրաստանի հետ հաշտեցումից հետո երգել Մոսկվայում
- Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված
- Թբիլիսիի հիվանդանոցներում 52 տուժած է մնում
- Տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ Թբիլիսիում