Խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը:
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի 12-ին, Երևանում:
Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 83 կողմ ձայնով:Հարցն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: