ԱԳՆ. Էլվին Արիֆ Օղլուն վերադարձվել է Ադրբեջանին, Զավեն Կարապետյանը՝ Հայաստանին
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրեց ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:
ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվեց Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի:
Ավելի ուշ նա խարարությունից հայտնեցին, որ հունիսի 28-ին Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ին ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։
Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։
Զավեն Կարապետյանը սահմանն անցել էր 2017-ին։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Զավեն Կարապետյանին
- Ա. Զաքարյանը կոչ է արել ԿԽՄԿ-ին՝ կազմակերպել այցելություն Զավեն Կարապետյանին
- Ոստիկանությունը տվյալներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանն անցած Զավեն Կարապետյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան