Անթալիայից Մոսկվա թռիչքը հետաձգվել է 9 ժամով
iFly ընկերության Անթալյա-Մոսկվա չվերթը հետաձգվել է 9 ժամով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, չվերթը պետք է կայանար հինգշաբթի երեկոյան, սակայն տեղափոխվել է հունիսի 28-ի առավոտ: Հետաձգման պատճառները չեն հայտնել:
Ուղևորներից մեկն ասել է, որ Անթալյայի օդանավակայանում չվերթին սպասել է առնվազն 360 ուղևոր, այդ թվում 72 երեխա: Նա նշել է, որ իրենց ևս որևէ տեղեկություն չեն հաղորդել թռիչքի տեղափոխման պատճառների մասին: Ուղևորները տարանցիկ գոտում էին, նրանց հանգստի տեղ և ուտելիք չի տրամադրվել, ավիաընկերության ներկայացուցիչնեը զանգերին չեն պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում