ԲԴԽ նախագահի ընտրությունը կկայանա անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո
Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն՝ խորհուրդը նախագահի ընտրության հարցին կանդրադառնա ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Որոշումը հրապարակված է ԲԴԽ կայքում։
Բարձրագույն դատական խորհրդը 2019թ. մայիսի 24-ից դադարած է համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները:
Ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթական են համալրման համապատասխանաբար Ազգային ժողովի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում։
Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: ԲԴԽ նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևել էին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի հրաժարականի դիմումները։ ԱԺ կողմից արդեն ընտրվել է երկու անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Քոչարյանը՝ ԲԴԽ նոր անդամ
- ԲԴԽ առաքելությունը՝ ըստ Վիգեն Քոչարյանի
- ԲԴԽ անդամի թեկնածուն Վիգեն Քոչարյանն է
- ԲԴԽ-ն նոր անդամ ունի
- Կարևորն այն է, թե պետությունն ինչ կդնի վեթթինգի հիմքում. ԲԴԽ անդամի թեկնածու
- ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարական է ներկայացրել
- ԲԴԽ կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա
- ԲԴԽ ևս մեկ անդամ հրաժարական է տվել
- ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան