Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին. Թունյանը՝ կառավարությանը
ԱԺ արտահերթ նիստում որոշ նախագծերի 24-ժամյա ռեժիմ սահմանելու կարգի հարցի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խոսեց Կառավարություն-ԱԺ աշխատանքային ռեժիմից։
«Կոնկրետ մեր հանձնաժողով եկել են երկու մեծ նախագծեր, որոնց քննարկման համար պատգամավորներն ունեցել են 2-3 օր։ Կան դեպքեր, երբ նախագիծը մեկուկես ամիս մնացել է կառավարությունում, հաստատվելուց հետո եկել է ԱԺ։ Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին, քանի որ առանց պատշաճ քննարկման նախագծերի ընդունումը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան դրանց ուշ ընդունումը»,- ասաց Թունյանը։
Նա խնդրեց բավարար ժամանակ տալ, որ իրենք էլ պատրաստվեն, քննարկեն ու հասկանան բոլոր ռիսկերն ու օգուտները։
«Ես էլ խոստանում եմ, որ հետագայում, արդեն աշնանային նստաշրջանից հետո, որքան էլ հրատապ նախագիծ լինի, եթե ԱԺ-ին պատշաճ ժամանակ չտրվեց, ես ինքս կոչ կանեմ այդ նախագիծը մերժել»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան