Հայաստանը՝ Եվրասիական առաջին կինոփաառատոնում
Բրիտանական Romford Film Festival կինոփառատոնի շրջանակում Լոնդոնում առաջին անգամ կայացել է Եվրասիական կինոփառատոնը (ECG Eurasian Film Festival)։ Romford film festival-ի հիմնադիրներն են երկու բրիտանացի կինեմատոգրաֆիստ, իսկ այս տարի նրանք միավորվել են Եվրասիական ստեղծագործական գիլդիային, որը եզակի հարթակ է հանդիսացել բրիտանացի կինեմատոգրաֆիստների և հետխորհրդային տարածաշրջանի նրանց գործընկերների շփումների համար։ Եվրասիական ստեղծագործական գիլդիան (Լոնդոն) միավորում է, որը զբաղվում է եվրասիական կինեմատոգրաֆիստների և այլ ստեղծագործական ուղղությունների առաջմղմամբ Մեծ Բիտանիայում և ողջ աշխարհում։
eurasianfilmfestival.uk կայքից տեղեկանում ենք, որ չնայած նրան, որ ECG Եվրասիական կինոփաառատոնն անցկացվում էր առաջին անգամ, 24 երկրից 64 ֆիլմի հայտ էր ներկայացվել, կինոփառատոնի 5 օրերին այցելել է 1500 մարդ, ցուցադրվել են ֆիլմեր Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից։
5 օրերին ընթացքում փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ եվրասիական տարածաշրջանին ոչ միայն կինոյի օգնությամբ, նաև ցուցահանդեսի, անցկացվել են կլոր սեղաններ և ստեղծագործական երեկոներ։
Փառատոնի վերջին օրը կայացել է փառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։
Գրող Ելենա Ասլանյանի «Երեք երկտողյակ» («Three distichus») գրքի հիման վրա թրեյլերը ճանաչվել է լավագույնը։
Կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բորիս Հայրապետյանը YES!TODAY! ֆիլմի համար։
«Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում հանդիսատեսի համակրանք մրցանակին է արժանացել Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան