«Միլանին» հեռացրել են եվրագավաթներից
«Միլան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի Եվրոպայի Լիգայի հաջորդ խաղաշրջանին: Թիմին հեռացրել են ֆինանսական ֆեյր-փլեյի՝ արդար խաղի կանոնները խախտելու համար: 360tv.ru-ի հաղորդմամբ, որոշումը կայացրել է սպորտային արբիտրաժային դատարանը:
«Միլանը» խախտումներ է թույլ տվել 2015-17 և 2016-18 թվականներին: Հայտնի է, որ ակումբի ղեկավարության և ՈւԵՖԱ-ի միջև պայմանավորվածություն է կնքվել: Խաղաշրջանը բաց թողնելու դիմաց իտալացիները հնարավորություն են ստացել մեկ տարվա ընթացքում կարգավորել բոլոր անհամապատասխանությունները:
«Միլանի» փոխարեն Եվրոպա Լիգայի ուղիղ ուղեգիր պետք է ստանա «Ռոման»: Իսկ որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն կստանա «Տորինոն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա