«Մոնա Լիզան» ժամանակավոր տեղափոխվում է Լուվրի մեկ այլ դահլիճ
Իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավը հուլիսին տեղափոխվելու է փարիզյան Լուվրի մեկ այլ դահլիճ։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այդ մասին գրել է La Nacion-ը։ Թանգարանի ամենահայտնի նկարներից մեկը ժամանակավոր կտեղադրվի «Մեդիչի պատկերասրահ» նկարների շարքի կողքին։
Նկարը կտեղափոխվի հուլիսի 16-ի գիշերը, քանի որ դահլիճում, որտեղ ներկա պահին գտնվում է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործը, վերանորոգման աշխատանքներ են լինելու։
Ակնկալվում է, որ «Մոնա Լիզան» կվերադարձվի իր հիմնական տեղը մինչև 2019 թվականի հոկտեմբերին դա Վինչիին նվիրված ցուցահանդեսի բացումը։
«Մոնա Լիզան» (1503 - 1507 թթ.) հազվադեպ է տեղաշարժվում իր տարիքի և արժեքի պատճառով։ Նոր դահլիճում, ինչպես և նախկինում, գտնվելու է զրահապատ ապակու տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին