Կիկաբիձեն խոստացել է Վրաստանի հետ հաշտեցումից հետո երգել Մոսկվայում
Խորհրդային և վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն խոստացել է Մոսկվայում համերգ տալ այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Վրաստանը հաշտվեն։ Կիկաբիձեն վստահ է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է ապրեն խաղաղ՝ «երգերով, ծաղիկներով և առանց կրակոցների»։ Դերասանը վստահ է, որ հաշտեցումը մի օր կլինի, բայց վստահ չէ, որ նա մինչ այդ պահը կապրի։ Եթե գործերն արագ արվեն, Կիկաբիձեն ուրախությամբ համերգով հանդես կգա Ռուսաստանի մայրաքաղաքում։
«Ես հանուն այդ մեծ խաղաղության ինքս առաջինը կգա համերգի։ Եվ կերգեմ։ Ես շատ եմ սիրում ռուս ժողովրդին»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Կիկաբիձեն։
Նրա խոսքով, արվեստի գործիչները կարող են իրենց ներդրումն ունենալ հաշտեցման գործընթացում՝ գտնելով ինչ-որ ընդհանուր բան և միավորելով մարդկանց։ Դերասանը նշել է, որ փորձում է դա անել։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս հայտնի մշակութային գործիչների մեջ դեռ որևէ մեկը չի արտահայտվել այդ ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք Կիկաբիձեն գաղտնի ելույթ է ունեցել Ռուսաստանում
- Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է
- Վախթանգ Կիկաբիձեն կանխատեսում է Ռուսաստանի փլուզումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան