Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմելու է իրավապահներին՝ գնահատելու Էջմիածնի քաղաքապետի կոչը
«Ընտրովի գովաբանությունը, գովազդները, ատելությունը երկրում պետք է բացառել՝ կապ չունի դա Էջմիածնի քաղաքապետն է, թե ուրիշը»,- լրագրողների հետ հանդիպանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կոչին՝ չօգտվել Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանից
«Իշխանություն ներկայացնող անձի կողմից ատելության տիպիկ քարոզ էր՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Այդ հայտարարություններում տեսել ենք պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր, վիրավորանք և զրպարտանք»,–ասաց նա։
Լ. Բաղդասարյանի խոսքով, դիմելու են իրավապահ մարմիններին՝ տալու իրենց գնահատականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել բոյկոտել Մանվել Գրիգորյանի սրճարանն ու անգամ ամռան շոգին չգնել մեկ շիշ ջուր այդ սրճարանից։
Դիանա Գասպարյանն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան այն քննադատություններին, թե քաղաքապետարանը ևս 30 տարով երկարացրել է սրճարանի վարձակալության պայմանագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է
- Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը կշարունակվի դռնբաց կարգով
- Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով
- Պետական գույքի կառավարման կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատարան
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
- «Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
- Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին
- Փաստաբան. Էջմիածնի քաղաքապետի կոչը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ
- Գագիկ Մակարյան. Էջմիածնի քաղաքապետի կոչը հետապնդում է բիզնեսի նկատմամբ
- Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի սրճարանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան