«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, նախարարն իր ծննդյան տարեդարձը նշել է բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի և այլոց հետ:
Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը «Մարիոթ» հյուրանոցից հետաքրքրվեց, թե որքան արժե այնտեղ մեկ անձի սպասարկումը: Պարզվեց` հյուրանոցն առաջարկում է տարբեր գներ ունեցող փաթեթներ, որոնք սկսվում են 10 հազար դրամից. կան 12 հազար, 14 հազար, 16 հազար և 22 հազար դրամանոց փաթեթներ: Ի դեպ, այս փաթեթներում ներառված չէ ալկոհոլային խմիչքը. դրանք առանձին գներ ունեն, ինչը գրեթե կրկնակի է դարձնում 1 հոգու համար սահմանված գինը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա