Կբացվի Ժորա Ավագյանի անհատական ցուցահանդես
Երևանի պետական կամերային թատրոնի «Երկաթ» սրահում հունիսի 29-իn կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երկրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ ժորա Ավագյանի ստեղծագործություններով: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Երևանի պետական կամերային թատրոն: Կներկայացվեն Ժորա Ավագյանի 35 գեղանկարչական աշխատանքները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, «Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:
Ժորա Ավագյանը ծնվել է 1952 թվականին Ջավախքի Բուղաշեն գյուղում: 1969 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության և գծագրության բաժինը, այնուհետև, աշխատել է Հրազդանի հանրակրթական դպրոցում: 1978 թվականից աշխատել է Երվանդ Քոչարի անվան Հրազդանի մանկական գեղարվեստի դպրոցում: 1978 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Ժորա Մանուկի Ավագյանը վախճանվել է 1993 թվի հոկտեմբերի 13-ին` ծանր հիվանդության պատճառով:
Ժորա Ավագյանի նկարները դիտողին գերում են ինքնատիպությամբ ու գույների ներդաշնակ համադրությամբ: Նա սիրում էր կյանքը, իր արվեստով ցույց տալիս կյանքի գեղեցկությունները, ապրելու և դրանք զգալու անկրկնելի ու անիմանալի հմայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան