ԱՆ-ն արձագանքում է. Ոչ ոք այս հարցում չի շտապում
Արդարադատության նախարարությունն արձագանքել է իր կողմից www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացրած մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ հնչած մտահոգություններին։
Նախարարությունից նշում են, որ նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:
«Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանեմ, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը ՀԱՆՐԱՅԻՆ քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք մեր գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին:
Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել: Ոչ ոք այս հարցում Չի շտապում, ոչ ոք ցանկություն Չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել:
Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից եմ կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է: Սիրով կսպասենք Ձեր առաջարկներին»,-գրել է ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում