Բորիս Նավասարդյան. Ո՞ւմ հիվանդ գլխում է ծնվել լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգը օրենքով ամրագրելը
Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հանրային քննարկման է դրել նախագիծ՝ առաջարկելով հաշվառման համակարգ ներդնել մեդիաների համար։
Առայժմ քվեարկել է 9 մարդ, որից յոթը դեմ է արտահայտվել նախագծին։
Նախագիծը մտահոգություններ է առաջացրել լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը նկատել է.
«Այն, ինչ հաջողությամբ կիրառել է Արդարադատության նախարարությունը 90-ականներին, չի նշանակում, որ 20 տարի հետո արդիական կլինի։ Ինչպես նաև, Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում որեւէ նոր կարգավորում առաջարկելուց կառավարությունը պարտավոր է այն նախ քննարկել մասնագետների հետ հետո դնել հանրային քննարկման»։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՞ւմ հիվանդ գլխում է ծնվել լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգը օրենքով ամրագրելը: Հարցը նույնիսկ նրա մասին չէ, պե՞տք է լինի թե ոչ հաշվառում, որն իրականում, ըստ օրինագծի տրամաբանության, գրանցում է իրենից ներկայացնում: Խնդիրը` առանց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի անհրաժեշտ փոփոխության հայեցակարգ ունենալու այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու մեջ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան