Դամասկոսում բացվել է թեյի և սուրճի գործարանը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ռազմական գործողությունների ավարտից հետո բացվել է թեյի և սուրճի գործարան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է գործարանի տնօրեն Մուհամեդ Դաուդը։
«Մենք ուղարկում ենք մեր արտադրությունը Լիբանան, Թունիս, Հորդանան, Ռուսաստան և Ամերիկա։ ԱՄՆ-ում կան գործարարներ, որոնք գնում են մեզանից մեր արտադրանքը և վաճառում նրանց, որոնք ծնվել են և նախկինում ապրել են Մերձավոր Արևելքում, իսկ հիմա՝ Ամերիկայում»,- ասել է նա։
Նա հայտնել է, որ ամեն օր ընկերությունը շուկա է մատակարարում 6 տոննա սուրճ և 30 հազար տուփ տարբեր տեսակի թեյեր։ Թեյն աճեցվում է Սիրիայի պլանտացիաներում, իսկ սուրճի հոմքը բերվում է արտասահմանից։ Հիմնական մատակարներն են Բրազիլիան, Կոլումբիան, Հնդկաստանն ու Նիկարագուան։ Հումքի վերամշակումը տեղի է ունենում 1980-ականների մեքենաների վրա։
«Մենք պատրաստվում ենք գնել նոր մեքենաներ Իտալիայում։ Պատերազմի ժամանակ մեքենաների վերանորոգման հետ կապված խնդիրներ կային, տեխնիկան չփանում էր, մենք ստիպված էինք անհրաժեշտ մասերն ինքներիս պատրաստել»,- ասել է Դաուդը։
Գործարանի տնօրենը նշել է, որ ապրանքի նկատմամբ պահանջարկը մեծ է, այդ պատճառով պետք է մեծացնեն արտադրության ծավալները։ Մինչև տարեվերջ նախատեսում են սկսել գործարանի նոր մասի կառուցումը։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում կտորի արտադրության գործարանը վերսկսվել է աշխատանքը
- Հալեպում վերականգնում են տեղի ամենամեծ շուկան
- Սիրիայի քրիստոնյաները Դամասկոսում և Հալեպում նշել են Սուրբ ծնունդը
- Դամասկոսի ազգային թանգարանը յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվում է
- Դամասկոսում սկսել է աշխատել երկաթուղին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի