
Շուշիում նշել են Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշի քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի եւ Արցախի մի շարք կատարողներ:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: