Ստեփանակերտում անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված միջոցառում է կայացել
Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, հանրային լայն շրջանակի ներկայացուցիչներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել արցախյան գոյապայքարի տարիներից անհայտության մշուշի մեջ թաղված ազատամարտիկների ճակատագրերին, վերջիններս և նրանց հարազատների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի և հասարակական կազմակերպության գործունեությանը, շեշտվել, որ տարիների հետ որոնողական և հարակից մյուս ծրագրային գործընթացները պետք է իրականացնել առավել հասցեական:
Վերջում Արցախի թեմի առաջնորդի կողմից իրականացվել է օրհնության կարգ՝ ի հիշատակ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում