Վրացական սփյուռքը խնդրել է Պուտինին վերականգնել ավիահաղորդակցությունը
Ռուսաստանում վրացական սփյուռքը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով վերականգնել երկրների միջև ավիահաղորդակցությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, բաց նամակում նշվում է, որ որոշակի ուժեր շահագրգռված են Վրաստանում իրավիճակի ապակայունացմամբ և ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացմամբ։
«Սփյուռքը մտահոգված է փոխադարձ մեղադրանքներով, քանի որ վերջին 25 տարվա փորձը ցույց է տվել, որ ամենածանր հետևանքներն իր վրա կրում է հասարակ ժողովուրդը, ոչ թե քաղաքական գործիչները։ Մտահոգություններն այս անգամ անհիմն չեն. Ռուսաստանը Թբիլիսիում պրովակացիային պատասխանել է դեպի Վրաստան թռիչքներն արգելելով»,- նշված է նամակում։
Նամակի հեղինակներն ավիահաղորդակցության դադարեցումը համարում են «ծանր պատժամիջոց»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։ ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը
- Վրաստանի ՆԳ նախարարն ասել է՝ մինչև երբ կմնա պաշտոնին
- Վրաստանն ուզում է ռուս զբոսաշրջիկների համար Երևանից և Բաքվից անվճար ավտոբուսներ գործարկել
- Red Wings-ն առաջարկել է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան կամ Մախաչկալա
- Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կտեղափոխեն նաև Հայաստանի օդանավակայանով
- Այս պահին դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում ռուսական վեց ավիաընկերություն
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան