Տնտեսություն 13:42 29/06/2019 Հայաստան

Տնտեսագետ. Պետք է ոչ միայն բանակցել ռուսների հետ, այլև աշխատել հակակշիռներ ստեղծելու ուղղությամբ

Մամուլը գրում է՝ հունվարի 1-ից գազի գինը բարձրանալու է,  ի պատասխան պաշտոնյաները հանդարտեցնում են՝  բանակցություններն ընթացքի մեջ են,  որևէ որոշում չկա։

Գազի գնի հետ կապված խնդիրների ու հնարավոր թանկացման հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։ Նա լավատես է ու կարծում է, որ գազի գինը չի բարձրանա Հայաստանի համար, բայց ամենակարևոր խնդիրը դա չէ։

ԵԱՏՄ տարածքում էներգետիկ ոլորտում իրականացվող գործընթացների  արդյունքում, ըստ տնտեսագետի, հնարավոր են որակական փոփոխություններ, ինչը կնպաստի մրցակցության բարձրացմանը, էլեկտրաէներգիայի որակի բարձրացմանն ու գնի անկմանը։

«Այս պարագայում գազի դերակատարությունը, սպառումը կարող է փոխվել»,-ասաց նա։

Մակարյանը չի բացառում, որ ընթացող բանակցությունների մաս է կազմում քաղաքական գործոնը։ Սակայն խնդիրը, ըստ նրա, շատ պարզ է։

«Սահմանից այս կողմ գազի գինը տարօրինակ կերպով շատ բարձր է։ Հարկավոր է սա հասկանալ։ Բանակցելու կարիք չկա ռուսների հետ։ Այսինքն պետք է ոչ միայն բանակցել, որ ռուսները գինը իջեցնեն մինչև սահման, այլ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչու է սահմանից այս կողմ գազի գինը կրկնապատկվում»,-նշեց նա։

Մակարյանը վերլուծում է, գնի կրկնապատկման պատճառների թվում կարող են լինել կորուստները, մենեջմենթի խնդիրները, շռայլություններն ու մեծ ծախսերը։ Նա հիշեցնում է ՀԷՑ-ի օրինակը, երբ  մեծ թվով մեքենաներ էին ձեռք բերել,  գործուղումներ իրականացրել ու տարբեր ծրագրերի համար մեծ գումարներ էին ծախսել։

«Իրականում մեր կառավարությունը կարող է լուրջ ուսումնասիրություն իրականացնել, այդտեղ մեծ դերակատարում ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Եվ քանի որ հիմա Գարեգին Բաղրամյանը զբաղեցնում է հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, ինքն այդ համակարգը գիտի, որոշ ժամանակ էլ էներգետիկայի նախարար է եղել, ես իրեն ու մյուս պաշտոնյաներին հիշեցնեմ, որ նույն նախարարության կանոնադրության մեջ առաքելության մասին ասված է, որ իրենք պարտավոր են հետաքրքրվել ու հետամուտ լինել արդյունավետության բարձրացման և արդյունավետության ապահովման ռազմավարությունների մշակմանն ու կիրառմանը։ Գազի գնի կրկնակի թանկացումը սահմանից սպառող, հենց էֆեկտիվության խնդիր է ու պետք է շատ լավ ուսումնասիրվի»,-ընդգծեց Մակարյանը։

Ամեն դեպքում, եթե ռուսական կողմը որոշի թանկացնել գազը Հայաստանի համար, Մակարյանի կարծիքով, հետևանքներն այդքան էլ բացասական չեն լինի, եթե իհարկե, էներգիայի արտադրության ծավալների վերաբերյալ իր կանխատեսումներն իրականանան։ Նա կանխատեսում է, որ առաջիկայում  էլեկտրաէներգիայի գինը կնվազի, քանի որ  արևային էներգիայի արտադրության ծավալների զգալի աճ է լինելու։

«Հիմա Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսն արտադրվում է ջեմակայանների միջոցով, որոնք գազ են օգտագործում։ Հենց դրա պատճառով է, որ գազի  գնի բարձրացումը բերում է էլեկտրաէներգիայի թանկացման, սա էլ իր հերթին՝ այլ ապրանքների։ Բայց եթե դրան զուգահեռ արևային էլեկտրէներգիայի արտադրությունն է ավելանում, խնդիրը հեշանում է։ Այսօր արդեն բազմաթիվ ծրագրեր կան։ Օինակ, Հայաստանը պետք է կառուցի 160 ՄԳՎՏ հզորությամբ  արևի կայաններ, դրանցից մեկի՝ 75 ՄԳՎՏ-ի մրցույթը շուտով պետք է հայտարարվի։ Կան նաև մասնավոր ծրագրեր, երբ մարդիկ իրենց ուժերով են սարքում։ Կարծում եմ, որ դա կհակակշռի ու մեծ ազդեցություն չի թողնի սպառողների վրա»,-ասաց նա։

Մակարյանին հիշեցրեցինք, որ պաշոնական վիճակագրության համաձայն,  էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները Հայաստանում նվազել են,  մինչդեռ ընթացքի մեջ եղած ու հաջողությամբ գործարկված ծրագրերի դեպքում, պետք է որ աճ գրանցվեր։

Տնտեսագետը արտադրության նվազումը պայմանավորում է հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված վիճակով, երբ գործարաններն ու ձուլարանները չեն աշխատում։

«Դրանք ջերմատար պրոցեսներ են։ Դա ժամանակավոր պրոցես է, և դրա հետ պետք չէ կապել մեր ամբողջ դինամիկան»,-ասաց նա։

Մակարյանը կարծում է, որ հավասար մրցակցության, ստվերի բացակայության պայմաններում  կլինի արտադրողականության աճ ու այդ պարագայում «չնչին» բարձրացումները կարող են էական ազդեցութուն չթողնել։

«Եթե արտադրողականությունը բարձր է, ինքնարժեքը կարող է նվազի, քանակները շատ են, եկամտաբերությունը բարձր է, այս պայմաններում հոսանքի կամ գազի գնի չնչին բարձրացումը, կարծում եմ, խնդիր չի լինի»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:48
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին։ Հանդիպմանը կողմերը  քննարկել...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հունվարի 1-ից ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ՀՀ վարչական դատարանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան
«Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հաքան Ֆիդան. Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան...
Աղբյուր` Panorama.am
17:25
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
Երևանի Խաչքարերի պուրակում (Հանրապետության hրապարակ մետրոյի կայարանին հարակից տարածք) դեկտեմբերի 20-ին կբացվի «Տարեհաց» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գաուֆը Forbes-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին
Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը գլխավորել է Forbes-ի 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակը։ Անցած տարվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:08
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը  ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսիական ծաղրանկարները
Պուատիեի համալսարանի հետազոտող Լյուդիվին Թուվերեզը, որը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
16:49
Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։  Ավելին,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է. Գառնիկ Դանիելյան
«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հերոսի մայր. ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էտ սատանայի ձեռքը սեղմում ես
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Հիշեցնենք, որ վերջինին...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը
Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
15:14
Իրավապաշտպանն ահազանգում է, կալանավորի կյանքին վտանգ է սպառնում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը. «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում...
Աղբյուր` Panorama.am
15:02
ՔՊ-ական նոր պատգամավորը Ջուլիետա Ազարյանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավինյանի «սև հումորը»՝ «Могилев Лифтмаш»-ը, Երևանի նոր վերելակներից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը երևանի բազմաբնակարան շենքերում 500 վերելակ է փոխելու։ Էրեբունի վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
2024թ-ի մայիսի ջրհեղեղից տուժածները 1 քմ-ի դիմաց կառավարության հատկացրած 63,400 դրամով չեն կարողացել տներ գնել
«Գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Մեր բանակի կազնաքանդման սկիզբը տրված է... Քաղաքագետ
«Նիկոլ Անհողը կատարում է Բաքվի հերթական հրահանգը, որ Հայաստանը բանակ պետք է չունենա... Նիկոլը այդ ամենը ժողջանին մատուցում է «խաղաղության օրակարգին» բանակի հանապատասխանեցման քողի տակ...»
Աղբյուր` Panorama.am
14:05
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
13:45
«Ծերացել է». երկրպագուներն անհանգստացած են Շվարցենեգերի առողջությամբ
Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Երկրպագուներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան
15:09 19/12/2024

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}