Հայերն ամենասեքսուալ ազգերի 10-յակում են
Ճանապարհորդների համար Big Seven Travel առ-ցանց վերլուծական ծառայությունը պարզել է ամենասեքսուալ ազգերին։ Թոփ-50 ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ցուցակը կազմելիս Big Seven Travel-ի մասնագետները հարցում են անցկացրել իրենց մեկուկես միլիոնանոց լսարանի շրջանում։ Պարզվել է, ամենասեքսուալները Ուկրաինայի բնակիչներն են։
«Ուկրաինացիներն ունեն ապշեցուցիչ արտաքին։ Ո՞վ կարող է վիճել սրա հետ։ Զարմանալի չէ, որ ուկրաինացիների շրջանում այդքան մոդելներ կան»,- մեկնաբանել են ծառայության աշխատակիցները։
Երկրորդ տեղում են դանիացիները, նրանց հաջորդում են ֆիլիպինցիները, բրազիլացիները, ավստրալիացիները, Հարավային Աֆրիկայի բնակիչները, իտալացիները։
Ցուցակի ութերորդ տեղում են հայերը։
«Քարդաշյան ընտանիքի շնորհիվ Հայաստանն իր տեղն է գտել սեքսուալ քարտեզում», - նշում են ցուցակը կազմողները։
Տասնյակում է անգլիացիներն ու կանադացիները։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին