Բախտաձե. Աբաշիձե-Կարասին ձևաչափը կպահպանվի
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում չեղարկել Աբաշիձե-Կարասին ձևաչափը։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ձևաչափն օգտագործելու են առավելագուն չափով՝ կարգավորելու տնտեսական խնդիրները, որոնց բախվել են փոքր ձեռնարկությունները ռուս զբոսաշրջիկների էմբարգոյից հետո։
«Այդ ձևաչափը ենթադրում է հումանիտար, մշակութային և տնտեսական հարաբերություններ։ Մենք պարտավորություն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիների տնտեսական շահերը։ Ես նամակներներ եմ ստանում մեր փոքր ձեռնարկատերերից։ Այո, մենք ձեռնարկելու ենք բոլոր քայլերը լուծելու առաջացած խնդիրները»,-ասել է նա։