Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսե է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին։
1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ է տարել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։
ՀԱՕԿ հաղորդմամբ, այսօր գորգ է դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), ով մեկնարկային գոտեմարտում 1։5 հաշվով պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին։
Եթե Բելենյուկը դուրս գա եզրափակիչ, Մաքսիմը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանա։ Կիսաեզրափակիչում Բելենյուկի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևն է։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019. Օր 9-րդ
- Մինսկ-2019. Էդգար Ստեփանյանը Point race-ում չի հատել եզրագիծը
- Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար
- Մինսկ-2019. Կարեն Տոնականյանը վնասվածքով մասնակցեց կիսաեզրափակիչին և պարտվեց
- Մինսկ-2019. Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
- Մինսկ-2019․ Էդգար Ստեփանյանը սկրետչում զբաղեցրեց 16-րդ տեղը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան